Home » 2011 » Մայիս » 10 » Մանչինի. "Հաջորդ մրցաշրջանում "Մանչեսթեր Սիթին" պայքարելու է չեմպիոնության համար"
22:48
Մանչինի. "Հաջորդ մրցաշրջանում "Մանչեսթեր Սիթին" պայքարելու է չեմպիոնության համար"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արդեն շատ անգամներ է հայտարարել, որ ուզում է շարունակել աշխատել իր ներկայիս թիմի հետ: Նա նաև հավատում է, որ Անգլիայի գավաթը նվաճելու դեպքում "Քաղաքայինների" համար նոր ուժ կլինի ավելի մեծ բարձունքների հասնելու համար` այդ թվում նաև "Պրեմիեր լիգան" նվաճելը:
Եվրոպական թերթերն արդեն Մանչինիին ուղարկում են Իտալիա, նրա փոխարեն տեսնելով Լուիջի դել Նիերիին, սակայն իտալացի մարզիչը նշում է, որ չի պատրաստվում հեռանալ Անգլիայից: Մանչինիի խոսքերը մեջբերում է Gazzetta dello Sport թերթը. "Ես առաջարկներ չեմ ստացել այլ ակումբներից, բայցև ամեն դեպքում ինձ համար առաջնահերթը "Մանչեսթեր Սիթիի" հետ մեր նպատակներին հասնելն է: Հիմա մեր նպատակն է տեղ գրավել առաջին քառյակում և հաջորդ տարի խաղալ "Չեմպիոնների լիգայում": Եթե մեզ դա հաջողվի, կարելի է մրցաշրջանը հաջողված համարել: Իսկ եթե նվաճենք նաև գավաթը, ապա դա ուղղակի արտակարգ կլինի: Ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը և նախագահ Խալդուն Ալ-Մուբարակը շատ գոհ են մեր առաջընթացից: Նրանք իդեալական ղեկավարներ են, որովհետև գիտեն, որ ինչ-որ բան կառուցելու համար ժամանակ է պետք: Ես համոզված եմ, որ շաբաթ օրը գավաթում հաղթանակ տանելուց հետո հաջորդ մրցաշրջանում մենք կպայքարենք "Պրեմիեր լիգայում" չեմպիոնության համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0