Home » 2011 » Մայիս » 11 » "Բարսելոնան" հետևում է "Ֆեներբախչեի" 2 պաշտպաններին
00:04
"Բարսելոնան" հետևում է "Ֆեներբախչեի" 2 պաշտպաններին
Թուրքական Fanatik պարբերականը հաղորդում է այն մասին, որ կատալոնական "Բարսելոնան" հետևում է թուրքական "Ֆեներբախչեի" պաշտպաններ բրազիլացի Անդրե Սանթոսին և թուրք Գեկհան Գենյուլին: Կիրակի օրը կատալոնական ակումբի ներկայացուցիչները հատուկ չվերթով կմեկնեն Ստամբուլ, որպեսզի հետևեն նրանց խաղին "Անկարագյուջու" թիմի դեմ:
Նշենք, որ "Բարսելոնա" ակումբի սկաուտ Լուիս Գոնսալեսն արդեն հասցրել է ներկա գտնվել Սանթոսի և Գենյուլի մասնակցությամբ խաղին "Բելեդեսպոր" թիմի դեմ:
28-ամյա բրազիլացի Անդրե Սանթոսը "Ֆեներբախչե" է տեղափոխվել 2009թ.-ին Բրազիլիայի այն ժամանակվա չեմպիոն "Կորինտիանսից": Թուրքական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին:
26-ամյա Գեկհան Գենյուլը "Ֆեներբախչեում" հանդես է գալիս 2007թ.-ից: 4 մրցաշրջանների ընթացքում պաշտպանը հարյուրից ավելի հանդիպում է անցկացրել ստամբուլյան ակումբի կազմում: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ.-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: narekinho | Rating: 4.0/4
Total comments: 2