Home » 2011 » Մայիս » 11 » Բեյլի վնասվածքը կխանգարի նրա "Ռեալ" տեղափոխվելուն
13:55
Բեյլի վնասվածքը կխանգարի նրա "Ռեալ" տեղափոխվելուն
Անգլիական "Տոտենհեմի" ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի կոճի վնասվածքը կարող է խանգարել նախորոք պլանավորված նրա "Ռեալ" տեղափոխվելուն: Նշենք, որ մադրիդցիները պատրաստ են եզրայինի համար վճարել 70 մլն դոլլարից ոչ պակաս գումար, որ "խթանները" միանգամից ընդունեն իրենց առաջարկը:
"Արքայական ակումբի" գործակալի խոսքերը մեջբերում է Yahoo Sports լրատվական գործակալությունը. "Բեյլն այս մրցաշրջանում շատ տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց և նրա հանդեպ հետաքրքրությունը շատ իրական էր: Մենք հույս ունեինք նրան ստանալ տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, մինչ ինչ-որ ակումբ կհասցներ առաջարկություն աներ: Հիմա դա ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա":
Նշենք, որ 21-ամյա կիսապաշտպանի վերջնական վերականգնման ժամկետն առայժմ պարզ չէ, և անհայտ է, թե նա ինչքանով պատրաստ կլինի մյուս մրցաշրջանում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1