Home » 2011 » Մայիս » 11 » Զանետտին 1000-րդ հանդիպումն անցկացրեց
21:35
Զանետտին 1000-րդ հանդիպումն անցկացրեց
Ֆուտբոլի յուրաքանչյուր երկրպագու կարող է չսիրել Արգենտինայի ազգային հավաքականին, կարող է չսիրել "Ինտերին", բայց չսիրել Խավյեր Զանետտիին ուղղակի հնարավոր չէ: 37-ամյա Զանետտին իսկական պրոֆեսիոնալ է:
Նրա խաղը և պահվածքը խաղադաշտում ստիպում է բոլորին հարգել իրեն, իսկ մինչ այդ արգենտինացին շարունակում է իր ռեկորդների շարքը:
Իտալիայի գավաթի երեկվա հանդիպումը Խավյեր Զանետտիի համար 1000-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում. 33 հանդիպում` "Տալերեսի", 66` "Բանֆիլդի", 12`Արգենտինայի երիտասարդական հավաքականի, 140`Արգենտինայի ազգային հավաքականի և 748` "Ինտերի" կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1