Home » 2011 » Մայիս » 12 » Լուիս Էնրիկեն կգլխավորի "Ատլետիկոն"
17:15
Լուիս Էնրիկեն կգլխավորի "Ատլետիկոն"
Իսպանական Marca թերթը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" և "Բարսելոնայի" նախկին ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Մադրիդի "Ատլետիկոն":
Մադրիդցիների համար այս թեկնածուն միակը չէր, հավակնորդների թվում էր նաև հանրահայտ մասնագետ Գրեգորիո Մանսանոն: Բայց "Ատլետիկոյի" ղեկավարներն ընտրեցին Էնրիկեին, ում պայմանագիրը "Բարսելոնայի" երկրորդ թիմի հետ լրանում է հունիսի 30-ին:
Այսպիսով, ներկայիս մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը կլքի Մադրիդը: Հիշեցնենք, որ վերջերս իսպանական ԶԼՄ-ները նրան ուղարկում էին Մոսկվայի "Սպարտակ" կամ "Դինամո":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1