Home » 2011 » Մայիս » 12 » "Մանչեսթեր Յունայթեդը" վաճառեց Կորի Էվանսին
18:45
"Մանչեսթեր Յունայթեդը" վաճառեց Կորի Էվանսին
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" վաճառել է Ջոնի Էվանսի կրտսեր եղբորը` Կորի Էվանսին: Ֆուտբոլիստը տեղափոխվել է "Հալլ Սիթի": Տրանսֆերային գնի մասին կողմերը ոչինչ չեն նշում:
Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի 20-ամյա խաղացողը "վագրերի" հետ պայմանագիր է կնքել մինչև 2014թ.-ի ամառը: Նշենք, որ հունվար ամսից Կորին վարձավճարով հանդես էր գալիս "Քեյ-Սի Ստեդիումում" և արդեն անցկացրել է 18 հանդիպում:
"Կարմիր սատանաների" կազմում Էվանս կրտսերը ոչ մի հանդիպում չի անցկացրել "Պրեմիեր լիգայի" շրջանակներում:
Ավելացնենք, որ "Հալլ Սիթին" ևս մեկ ֆուտբոլիստ էր գնել "Մանչեսթեր Յունայթեդից"` 20-ամյա եզրային պաշտպան Ջո Դադջեոնին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 583 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0