Home » 2011 » Մայիս » 13 » Յանգը ցանկանում է տիտղոսներ նվաճել
18:40
Յանգը ցանկանում է տիտղոսներ նվաճել
 Արդեն իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անգլիական "Ասթոն Վիլայի" երիտասարդ կիսապաշտպան Էշլի Յանգը հեռանալու է ներկայիս թիմից այս ամռանը` տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն Յանգը պետք է ընտրություն կատարի անգլիական ֆուտբոլի տիտանների միջև` "Լիվերպուլ", թե "Յունայթեդ": "Ասթոն Վիլայի" գլխավոր մարզչի օգնական Գարի Մաքկալիստերը հայտարարել է, որ "Չեմպիոնների լիգայի" գործոնը կարող է վճռորոշ դեր խաղալ խաղացողի տրանսֆերի գործում: Նշենք, որ այս թիմերից միայն մեկն է մասնակցելու հեղինակավոր մրցաշարի հաջորդ տարվա խաղարկությանը. "Ես բավականին ուժ ու եռանդ ունեմ, որպեսզի նվաճեմ տիտղոսներ: Շատերն են ասում, որ 26-27 տարեկանը ֆուտբոլիստի համար օպտիմալ տարիք է, իսկ ես շուտով 26 եմ դառնալու, այսինքն` ժամանակն է տիտղոսներ նվաճելու",-ասել է Էշլի Յանգը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0