Home » 2011 » Մայիս » 13 » "Մանչեսթեր Սիթին" չեմպիոն է համարում "Չելսիին"
20:25
"Մանչեսթեր Սիթին" չեմպիոն է համարում "Չելսիին"
Ինչեր ասես, որ չեն անում ֆուտբոլային թիմերը սեփական միջակությունը թաքցնելու և հակառակորդի հզորությունը չընդունելու համար: Անգլիական ֆուտբոլային ակումբ "Մանչեսթեր Սիթին", որը վերջին տարիների ընթացքում միլիոնավոր դոլլարների ներդրման շնորհիվ նմանվել է ֆուտբոլային աստղերի գնման բիզնես կենտրոնի, սեփական պաշտոնական կայքում տեղադրել է անգլիական "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակը, որտեղ "Մանչեսթեր Յունայթեդը" ոչ թե իջեցվել է երկրորդ հորիզոնական, այլ ընդհանրապես Ալեքս Ֆերգյուսոնի թիմը բացակայում են աղյուսակից: Մեկնաբանեք, ինչպես կուզեք, սակայն նման քայլերով ֆուտբոլը չի գեղեցկանում, "Սիթին", գոնե այս տարի պետք է ընդունի, որ "Յունայթեդն" ավելի ուժեղ էր, որ Ուեյն Ռունիի շրջադարձ հարվածները ավելին արժեն "Յունայթեդի" համար, քան միլիոնավոր դոլլարները Էդին Ջեկո-ների և Մարիո Բալոտելլի-ների համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 553 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 8