Home » 2011 » Մայիս » 13 » "Ռեալը" կարող է Կակային փոխել Դրոգբայով
21:55
"Ռեալը" կարող է Կակային փոխել Դրոգբայով
 Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական ամառը կարող է լքել Մադրիդը: Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի տեղեկացմամբ` Կակայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իտալական "Միլանը" և լոնդոնյան "արիստոկրատները"` Աբրամովիչի "Չելսին":
 Ըստ իսպանական հայտնի պարբերականի` Կակայի տեղափոխությունը "Չելսի" հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե լոնդոնցիների մարզիչ Կառլո Անչելոտտին մնա իր պաշտոնում: Այդ ժամանակ թիմերը կարող է փոխանակվեն խաղացողներով. իվուարցի Դիդյե Դրոգբան կտեղափոխվի "Ռեալ", իսկ բրազիլացի Կական` "Չելսի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: narekinho | Rating: 5.0/6
Total comments: 0