Home » 2011 » Մայիս » 14 » Գվարդիոլա. "Հուսով եմ Բուսկետսը կմասնակցի եզրափակիչ խաղին"
23:37
Գվարդիոլա. "Հուսով եմ Բուսկետսը կմասնակցի եզրափակիչ խաղին"
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Սերխո Բուսկետսի հավանական որակազրկումը, որը մոտակա օրերին կարող է ընդունվել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից: Հիշեցնենք, որ Բուսկետսին սպառնում է որակազրկում 5 խաղով:
"Եկեք սպասենք, թե ինչ կասի այս հարցով ՈւԵՖԱ-ն: Այդ ժամանակ թեմա կլինի մեկնաբանելու համար: Իհարկե, բոլորս հուսով ենք, որ Բուսկետսը կխաղա "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում: Ես համաձայն եմ Ռամոսի հետ, ով ասում է, որ միայն Մարսելոն և Սերխիոն գիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Բոլոր ներկայացրել են իրենց փաստարկները, իսկ հիմա բոլորս սպասում ենք ՈւԵՖԱ-ի որոշմանը: Կարծում եմ նա կխաղա եզրափակչում",-իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: narekinho | Rating: 4.0/4
Total comments: 3