Home » 2011 » Մայիս » 15 » Մանչինի. "Մենք արժանի էինք այս հաղթանակին"
14:05
Մանչինի. "Մենք արժանի էինք այս հաղթանակին"
Երեկ հանրահայտ "Ուեմբլի" մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որի ժամանակ միմյանց դեմ էին մրցում "Սթոք Սիթին" և "Մանչեսթեր Սիթին" : "Քաղաքայինները" հաղթեցին նվազագույն հաշվով, իսկ հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ իվուարցի Յայա Տուրեն, ում, անկասկած, "Սիթիի" "շեյխական պատմության" լավագույն ձեռքբերումը կարելի է համարել: Հանդիպումից հետո "Սիթիի" գլխավոր մարզիչն ասաց. "Մենք արժանի էինք այս հաղթանակին: Այս հաղթանակը նվիրում ենք մեր երկրպագուներին, ովքեր երկար ժամանակ է, ինչ չէին զգացել հաղթանակների բերկրանքը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 1