Home » 2011 » Մայիս » 15 » Դե Խեա. ""Ատլետիկոն" ինձ լիովին բավարարում է"
18:59
Դե Խեա. ""Ատլետիկոն" ինձ լիովին բավարարում է"
Մադրիդի "Ատլետիկոյի" երիտասարդ դարպասապահ Դավիդ Դե Խեան չի շտապում կողմնորոշվել, թե որ թիմում է խաղալու հաջորդ մրցաշրջանում: 20-ամյա իսպանացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 3 տարուց, բայց իսպանական թերթերը նրան արդեն ուղարկում են "Մանչեսթեր Յունայթեդ": Մանկունիանցիները մեկ անգամ չէ, որ հայտարարել են Դե Խեային իրենց թիմում տեսնելու մասին:
Դարպասապահի խոսքերը նեջբերում է ESPN պարբերականը. "Հիմա ես չեմ մտածում այդ ուղղությամբ, որովհետև ես պայմանագիր ունեմ, բայց ամեն դեպքում այդ հարցը պետք է որոշվի հունիսի 30-ից հետո: Ընդհանուր առմամբ ես հանգիստ եմ, չնայած նրան որ վերջին շրջանում իմ հետ կապված բազմաթիվ լուրեր են պտտվում: Եթե Աստծո կամքը լինի որ ես մնամ, ապա շատ ուրախ կլինեմ, քանի որ Մադրիդը ինձ լիովին բավարարում է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 504 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0