Home » 2011 » Մայիս » 15 » Ջազիրի. "Բենզեման չի պատրաստվում հեռանալ "Ռեալից"
19:25
Ջազիրի. "Բենզեման չի պատրաստվում հեռանալ "Ռեալից"
Մադրիդի "Ռեալի" հարձակվող Քարիմ Բենզեման մյուս մրցաշրջանում ևս կխաղա "Արքայական ակումբի" կազմում: Ֆուտբոլիստի գործակալ Քարիմ Ջազիրին հերքել է ԶԼՄ-երի կողմից տարածած այն հայտարարությունը, թե իբր ֆրանսիացին դժգոհ է Մադրիդում իր զբաղեցրած դիրքից:
"Քարիմը երբեք չի մտածել Մադրիդից հեռանալու մասին: Նա ինձ երբեք չի դիմել այլ ակումբի հետ բանակցություններ սկսելու համար: Նրա հեռանալու մասին բոլոր լուրերը սուտ են: Բենզեման հաստատ մնալու է "Ռեալում", քանի որ սրանից ավելի վատ դրություն էլ է եղել իմ խաղացողնի համար, ով միշտ միտված է պայքարի,"-գործակալի խոսքերը մեջբերում է AS պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0