Home » 2011 » Մայիս » 16 » Յանգը հրաժարվել է "Ասթոն Վիլլայից"
13:12
Յանգը հրաժարվել է "Ասթոն Վիլլայից"
Անգլիական "Ասթոն Վիլլայի" անգլիացի 26-ամյա կիսապաշտպան Էշլի Յանգը հասկացրել է բիրմինհեմյան թիմի ղեկավարությանը, որ չի ցանկանում մնալ ներկայիս ակումբում: Խաղացողի պայմանագիրն ավարտվում է 2012 թվականին, և "Վիլլայի" ղեկավարությունը նրան առաջարկում էր նոր պայմանագիր` ըստ որի Յանգը շաբաթական կվաստակեր 80 հազար ֆունտ, սակայն խաղացողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը:
Նշենք, որ խաղացողի համար մղվող պայքարում առաջատար է համարվում մերսիսայդյան "Լիվերպուլը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0