Home » 2011 » Մայիս » 16 » Նիստելռոյը մոտ է "Սանդեռլենդ" տեղափոխվելուն
15:50
Նիստելռոյը մոտ է "Սանդեռլենդ" տեղափոխվելուն
Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, "Համբուրգի" հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյն արդեն մեկ ոտքով անգլիական "Սանդեռլենդում" է: 34-ամյա գոլահարն արդեն ավարտել է "Սև կատուների" հետ իր տրանսֆերի նախնական բանակցությունները, և գոհ է մնացել նրանց ղեկավարների առաջարկությունից:
Հիշեցնենք, որ Նիստելռոյն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերելու և "Սանդեռլենդ" կտեղափոխվի անվճար: Այս տարի փորձառու ռմբարկուն Գերմանիայի առաջնությունում անցկացրած 25 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 516 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0