Home » 2011 » Մայիս » 17 » Պելե. "Մեսսին ամենևին էլ լավագույնը չէ"
13:13
Պելե. "Մեսսին ամենևին էլ լավագույնը չէ"
 Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, բրազիլացի ֆուտբոլային "Արքա" Պելեն կարծում է, որ նրանք, ովքեր խոսում կամ գրում են այն մասին, թե արգենտինացի Լիոնել Մեսսին լավագույններից լավագույնն է, սխալվում են. "Նրանք, ովքեր Մեսսիին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն են համարում, այդ մարդիկ պարզապես չեն դիտել Յոհան Կրույֆի, Միշել Պլատինիի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի կամ այլ մեծ ֆուտբոլիստների խաղը: Ամեն բան գալիս է անտեղյակությունից",-ասել է Պելեն:
Խոսելով "Չեմպիոնների լիգայի" սպասվելիք լոնդոնյան եզրափակչի մասին` Պելեն ասել է. "Մանչեսթերը" շատ ուժեղ թիմ է, նրանք անգլիական ֆուտբոլի իսկական ներկայացուցիչներ են: Իսկ թիմային խաղով ես կասկած չունեմ, որ "Բարսելոնան" լավագույնն է աշխարհում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 842 | Added by: mu | Rating: 5.0/6
Total comments: 8