Home » 2011 » Մայիս » 17 » "Վեսթ Հեմի" երկրպագուն ցանկացել է ծեծել Դեմբա Բային
13:46
"Վեսթ Հեմի" երկրպագուն ցանկացել է ծեծել Դեմբա Բային
Երեկ կայացել է մեծամասշտաբ ընթրիք, որին մասնակցել են "Վեսթ Հեմի" ֆուտբոլիստները, ղեկավարները և երկրպագուները: Ընթրիքի ընթացքում "Մուրճակիրների" երկրպագուներից մեկը Դեմբա Բայից ստորագրություն է խնդրել, սակայն վերջինս մերժել է` պատճառաբանելով, որ հոգնած է: "Վեսթ Հեմի" երկրպագուն չի հանդուրժել սենեգալցու այդ արարքը, և հարձակվել է հարձակվողի վրա: Երկրպագուն նաև ասել է, որ այլևս չի լինելու մարզադաշտում, քանի որ դա պարզապես գումարի վատնում է, և որ "Վեսթ Հեմի" ֆուտբոլիստները չեն համապատասխանում թիմի պատմությանը և ոգուն: Ծեծկռտուքը կասեցվել է միայն անվտանգության աշխատակիցների միջամտությամբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 593 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 1