Home » 2011 » Մայիս » 17 » Մեսսին "Բարսելոնային" խորհուրդ է տվել գնել Պաստորեին
17:23
Մեսսին "Բարսելոնային" խորհուրդ է տվել գնել Պաստորեին
Ըստ իսպանական AS հայտնի պարբերականի` կատալոնական "Բարսելոնան" կարող է ձեռք բերել իտալական "Պալերմոյի" արգենտինացի երիտասարդ հարձակվող Խավյեր Պաստորեին:
Այդ տրանսֆերի գլխավոր նախաձեռնողը կարող է դառնալ "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով մարզչական շտաբին և ակումբի ղեկավարներին խորհուրդ է տվել գնել իր հայրենակցին: Տեղափոխվելուն խոչընդոտ կարող է հանդիսանալ միայն տրանսֆերի գինը, որը ըստ "Պալերմոի" նախագահ Մաուրիցիո Ձամպարինիի արած հայտարարության կազմում է շուրջ 60 միլիոն եվրո: Արգենտինացուն ձեռք բերելու համար հավակնում են նաև "Միլանը", "Ռեալը", "Ինտերը" և "Մանչեսթեր Սիթին":
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Պաստորեն "Պալերմոյի" կազմում անցկացրած 34 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0