Home » 2011 » Մայիս » 17 » Արբելոա. "Ես ուրախ եմ, որ Բուսկետսը խաղալու է "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում"
20:11
Արբելոա. "Ես ուրախ եմ, որ Բուսկետսը խաղալու է "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում"
Արքայական "Ռեալի" պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է, որ այն մթնոլորտը, որ տիրում էր այս տարի "Գալակտիկոսների" և "Բարսելոնայի" 4 անընդմեջ խաղերից հետո, չի փչացնի Իսպանիայի հավաքականում տիրող մթնոլորտը: Արբելոայի խոսքերը մեջբերում է իսպանական Marca թերթը. "Մենք լավ հարաբերությունների մեջ ենք "Բարսելոնայի" խաղացողների հետ: Մենք բոլորս էլ հասուն մարդիք ենք և մտադրված չենք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք անցյալում են մնացել: Բոլոր խնդիները գտել են իրենց լուծումները, այնպես որ մեզ ոչինչ չի խանգարի աշխատել այնպես, ինչպես առաջ էր: Հավաքականում մթնոլորտը գերազանց է լինելու:
Իսկ ինչ վերաբերվում է ՈւԵՖԱ-ի` Բուսկետսին չորակազրկելու մասին որոշմանը, ապա ես չեմ պատրաստվում մեկնաբանել այն: Բայց նշեմ, որ ես ուրախ եմ, որ նա խաղալու է "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: narekinho | Rating: 4.0/4
Total comments: 0