Home » 2011 » Մայիս » 17 » "Միլանի" 3 խաղացողներ երկարաձգել են իրենց պայմանագրերը
22:39
"Միլանի" 3 խաղացողներ երկարաձգել են իրենց պայմանագրերը
Իտալական "Միլանի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի պաշտպան Տիագո Սիլվան, հենակետային Մարկ վան Բոմելը և դարպասապահ Ֆլավիո Ռոման երկարաձգել են պայմանագրերը "Միլանի" հետ: Նոր պայմանագրի համաձայն Սիլվան կմնա միլանյան ակումբում մինչև 2016թ., իսկ վան Բոմելը և Ռոման` 2012թ.-ի հունիս:
Սպասվում է, որ հունիսին "Միլանը" վերջնականապես կպարզի հարաբերություններն Անդրեա Պիռլոյի, Մասսիմո Ամբրոզինիի, Ֆիլիպո Ինձագիի և Կլարենս Զեդորֆի հետ, որոնց գործող պայմանագիրն ավարտվում է այս ամռանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0