Home » 2011 » Մայիս » 18 » Մոուրինյոն Բենզեմայի փոխարեն ուզում է տեսնել Ագուերոին
23:10
Մոուրինյոն Բենզեմայի փոխարեն ուզում է տեսնել Ագուերոին
Այսօր իսպանական հայտնի Marca թերթի առաջին էջին հայտնվել է արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոյի` Մադրիդի "Ռեալ" տեղափոխվելու մասին բավականին հավանական թվացող մի հոդված-տարբերակ:
Շահինին և Ալթինթոփին ձեռք բերելուց հետո, Մադրիդի "Ռեալը" շարունակում է փնտրել այն խաղացողներին, ովքեր կարող են ուժեղացնել թիմի կազմը: Չնայած նրան, որ մադրիդցիների ղեկավարները հայտարարում են թե իրենք չեն պատրաստվում այս տարի ֆուտբոլային սուպերաստղեր գնել, չեն հրաժարվում հարձակման գծում ունենալ այդ սուպերաստղին, և այդ գծում նրանք տեսնում Կուն Ագուերոին: Իհարկե դա հնարավոր կլինի միայն Բենզեմայի կամ Կակայի հեռանալու դեպքում:
Մոուրինյոն արդեն թիմին առաջարկել է լսել Բենզեմային ուղղված առաջարկները, որովհետև նա գիտի, որ ֆրանսիացին կարող է շատ փող բերել թիմին, ինչն այսօր շատ կարևոր է Ագուերոին հասնելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 2