Home » 2011 » Մայիս » 19 » Բարեգործական ոչ-ոքի
00:26
Բարեգործական ոչ-ոքի
Երեկ Մուրսիա քաղաքում տեղի ունեցավ բարեգործական հանդիպում Մուրսիայի հավաքականի և Մադրիդի "Ռեալի" միջև: Հանդիպումը նախատեսված էր բարձացնել Լորկա քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարշից տուժածների համար հավաքվող ֆինանսական բյուջեն:
Աղետի հետևանքներն այդ փոքր քաղաքի համար գնահատել էին կատաստրոֆիկ: Քաղաքի շենքերի միայն 57.7% է պիտանի բնակվելու համար: Մոտավորապես 7500 մարդ բառացիորեն մնացել են անօթևան: Ըստ նախնական հաշվարկների, քաղաքին ոտքի կանգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 650 մլն եվրո: Մադրիդի "Ռեալը" չէր կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով և որոշել է բարեգործական հանդիպման միջոցով աջակցել Լորկայի բնակիչներին: Եվ արդեն ըստ նախնական տվյալների, այդ խաղից հավաքված գումարը կազմում է 500 հազար եվրոից մի փոքր ավել:
Ժոզե Մոուրինյոն քաղաքի բնակիչներին իր ուժերի չափով ուրախացնելու համար խաղադաշտ դուրս բերեց բոլոր ֆուտբոլիստներին, բացի արգենտինացիներին: Պատկերացում կազմելու համար նշենք, որ "Ռեալի" կազմում խաղադաշտ դուրս եկան 3 դարպասապահներ` նախ Կասիլյասը, հետո Դուդեկն ու Ադանը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի 2-2 հաշվով: Մադրիդցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Բենզեման և Ռոնալդուն, իսկ "Մուրսիայի" օգտին նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Պեպեն, իսկ երկրորդ գնդակը խփեց Մեկան:
Խաղավերջում տեղի ունեցավ հետաքրքիր փաստ, Պեպեի փոխարեն Կարվալիոյի մարզահագուստով վերջի 10 րոպեներին "Ռեալի" կազմում խաղադաշտ դուրս եկավ 49-ամյա լեգենդար Չենդոն, ով համարվում է "Մուրսիայի" սան, չնայած որ երկար տարիներ խաղացել է "Ռեալի" կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 2