Home » 2011 » Մայիս » 19 » Չիչարիտոն "Յունայթեդի" երկրպագուների հարցմամբ լավագույնն է ճանաչվել
18:32
Չիչարիտոն "Յունայթեդի" երկրպագուների հարցմամբ լավագույնն է ճանաչվել
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" մեքսիկացի 22-ամյա հարձակվող Խավյեր Էրնանդեսը "կարմիր սատանաների" երկրպագուների հարցմամբ ճանաչվել է այս մրցաշրջանում թիմի լավագույն ֆուտբոլիստ: Թիմի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Չիչարիտոն, հավաքելով երկրպագուների ձայների 21%-ը, մեկ տոկոսով առաջ է անցել պորտուգալացի վինգեր Լուիշ Նանիից: 
Երրորդ տեղում է թիմի ավագ, սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով հավաքել է ընդհանուր ձայների 16%-ը:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են երկրպագուներ աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև "Պրեմիեր լիգայի" պաշտոնական ֆան-ակումբներից: 
Այս կապակցությամբ մեքսիկացին ասել է."Ես շնորհակալ եմ բոլոր երկրպագուներից: Նրանք բոլորն ինձ շատ են օգնում, ինչպես և գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0