Home » 2011 » Մայիս » 19 » Մարադոնան Ագուերոյին խորհուրդ է տալիս տեղափոխվել մադրիդյան մյուս ակումբը
18:52
Մարադոնան Ագուերոյին խորհուրդ է տալիս տեղափոխվել մադրիդյան մյուս ակումբը
 Ազգությամբ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան կարող է իր ազդեցությունն ունենալ Սերխո Կուն Ագուերոյի` Մադրիդի "Ռեալ" տեղափոխվելու հարցում:
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը տեղեկացնում է, որ Դիեգո Արմանդո Մարադոնան խորհուրդ է տալիս իր սիրելի փեսային` Սերխիո Ագուերոյին, տեղափոխվել մադրիդյան մյուս ակումբ` "Ռեալ": Մարադոնան համոզված է, որ Ագուերոն իր համար լավ կարիերա ստեղծելու համար պետք է տեղափոխվի "Արքայական ակումբ": Նշված պարբերականին տված վերջին հարցազրույցում Մարադոնան ասել է. "Արդյո՞ք Կունին տեսնում եմ "Ռեալում": Այո, ես տեսնում եմ նրան այդ ակումբում, և ես տեսնում եմ, թե ինչպես նա և Ռոնալդուն միասին հաղթում են Պիկեին և Պույոլին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0