Home » 2011 » Մայիս » 19 » Ռունին հարցեր է պարզում "Յունայթեդի" մարզաբազայում
19:41
Ռունին հարցեր է պարզում "Յունայթեդի" մարզաբազայում
 Հեղինակավոր Twitter սոցիալական մինի բլոգում Անգլիայի ազգային հավաքականի և "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին վեճի է բռնվել երկրպագուների հետ:
Ֆուտբոլիստն արձագանքել է իր միկրոբլոգում տեղակայված այն մեկնաբանությանը, որտեղ sam-oldham-LFC ծածկանվամբ մի երկրպագու հարձակվողին անվանել էր "ճարպակալած անբարո" և սպառնացել ֆիզիկական բռնությամբ:
Ռունին դրան ի պատասխան գրել է. "Հա, հա: Դու գիտես, թե երբ և որտեղ եմ ամեն օր մարզվում: Արի այնտեղ և իրականացրու դա: Քեզ հաջողություն եմ մաղթում":
10 րոպե անց երկրպագուն գրել է, որ նա կգա "Յունայթեդի" մարզաբազա և կլուծի հարցերը:
Ռունիի պատասխանը. "Ես կտամ քեզ 10 վայրկյան, եթե դու չվախենաս և չլցնես տակդ":
Նշենք, որ սա Ռունիի համար առաջին ընդհարումը չէ: Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան արդեն բազմիցս տուգանել է Ռունիին սոցիալական կայքերում իր այդպիսի պահվածքի համար: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, դա կատակ էր. համենայն դեպս Ռունին այդպես էր պնդում` Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ հերթական ընդհարումից խուսափելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0