Home » 2011 » Մայիս » 19 » Ֆալկաո. "Չեմ ուզում հեռանալ "Պորտուից"
20:41
Ֆալկաո. "Չեմ ուզում հեռանալ "Պորտուից"
 Պորտուգալական "Պորտուի" կոլումբիացի առաջատար հարձակվող Ֆալկաոն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ մտադրություն չունի մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ հարազատ թիմից:
Անգլիական The Guardian հեղինակավոր պարբերականը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը. "Պորտուի" հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս 2 տարի, և ես պատրաստվում եմ այն անցկացնել այստեղ: "Պորտուում" ինձ ամեն ինչ դուր է գալիս: Հնարավոր է, որ մի օր ես ցանկանամ ուժերս փորձել այլ երկրում, բայց հիմա ես մտածում եմ միայն "Պորտուի" մասին":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0