Home » 2011 » Մայիս » 20 » Կառլոս Տևես. "Ես ուզում եմ հեռանալ "Սիթիից"
14:51
Կառլոս Տևես. "Ես ուզում եմ հեռանալ "Սիթիից"
Արգենտինական Radio del Plata ռադիոկայանին տված հարցազրույցում "Մանչեսթեր Սիթիի" ավագ Կառլոս Տևեսը նշել է, որ այս ամառ ցանկանում է հեռանալ Մանչեսթերից:
"Ուզում եմ հեռանալ "Սիթիից": Ֆուտբոլում ինձ համար շատ բան է փոխվել: Ես չգիտեմ` կխաղամ արդյոք մինչ մյուս աշխարհի առաջնություն, և այստեղ հարցն այն չէ, թե ես կհայտավորվեմ հավաքականի կազմում: Ինձ շատ լավ են վերաբերվում ազգային հավաքականում և ես շնորհակալ եմ բոլորից: Ես միշտ իմ խաղացած ակումբներին տվել եմ իմ բոլոր ուժերը, որպեսզի թիմն արդյունքի հասնի, բայց հիմա ուզում եմ, որ պատկերը փոխվի: Հիանալի կլիներ վերադառնալ "Բոկա Խունիորս", բայց դա անելը հիմա շատ դժվար է: Եթե խոսենք անկեղծ, ապա իմ վերադարձին խանգարում է միայն ֆինանսական հանգամանքները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0