Home » 2011 » Մայիս » 20 » "Բլեքպուլի" հետ հանդիպումը Սքոուլզի համար կլինի վերջինը
20:00
"Բլեքպուլի" հետ հանդիպումը Սքոուլզի համար կլինի վերջինը
Ամենայն հավանականության, "Պրեմիեր լիգայի" վերջին 38-րդ տուրի "Մանչեսթեր Յունայթեդ"-"Բլեքպուլ" հանդիպումը անգլիացի կիսապաշտպան Փոլ Սքոուլզի համար կլինի վերջինը:
Ըստ The Guardian պարբերականի` այդ հանդիպումից հետո Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը կավարտի իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան:
Նշենք, որ 36-ամյա Սքոուլզը "Յունայթեդի" սան է և "կարմիր սատանաների" կազմում 17 տարվա ընթացքում անցկացրած 465 խաղերում դարձել է 150 գոլի հեղինակ, իսկ Անգլիայի ազգային հավաքականի կազմում 66 խաղերում` 14 գնդակի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 1