Home » 2011 » Մայիս » 21 » Ֆերգյուսոն. "Ինձ հաջողվեց համոզել Սքոուլզին մնալ ևս մեկ տարի"
12:44
Ֆերգյուսոն. "Ինձ հաջողվեց համոզել Սքոուլզին մնալ ևս մեկ տարի"
Անգլիայի այս տարվա չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ իրեն հաջողվել է համոզել թիմի առանցքային խաղացող Փոլ Սքոուլզին երկարացնել խաղային կարիերան ևս մեկ տարով:
Մի քանի օր առաջ "կարմիր սատանաների" գործադիր տնօրեն Դևիդ Ժիլը հայտարարել էր, որ 36-ամյա Սքոուլզը դրական պատասխան չի տվել պայմանագիրը երկարաձգելու մասին: Թիմի մարզչական շտաբը մտավախություն ուներ, որ ամռանը Գարի Նևիլի և Էդվին վան դեր Սարի հետ միասին կարող է հրաժեշտ տալ ևս մեկ փորձառու ֆուտբոլիստի: Բայց Ֆերգյուսոնի հետ խոսալուց հետո Սքոուլզը հաստատել է իր մնալու ցանկությունը: Ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Սըր Ալեքսի խոսքերը. "Չեմ կարծում, որ կիրակի օրը նրա համար կլինի վերջին խաղը: Մենք քննարկել ենք այդ հարցը, և ինձ հաջողվել է համոզել նրան մնալ ևս մեկ տարի: Մրցաշրջանի ավարտից հետո մենք վերջնականապես կքննարկենք այդ հարցը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0