Home » 2011 » Մայիս » 22 » Ստոյիչկով. "Բարսելոնան" հեշտությամբ կհաղթի եզրափակչում"
15:19
Ստոյիչկով. "Բարսելոնան" հեշտությամբ կհաղթի եզրափակչում"
Կատալոնական "Բարսելանայի" և բուլղարական ֆուտբոլի երբեմնի լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոյիչկովը իսպանացի լրագրողի հետ զրույցում կանխագուշակել է "Բարսելոնայի" հեշտ հաղթանակը անգլիական "Յունայթեդի" նկատմամբ. "Ես շատ հեշտ հանդիպմում եմ տեսնում "Բարսելոնայի" համար: Նրանք սովոր են խաղալու նման հանդիպումներում և իրենց տրամադրության տակ ունեն այնպիսի հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մեսսին, Չավին ու Ինյեստան: Կապ չունի, թե ով է "Բարսայի" մրցակիցը, նրանք միշտ նույն կերպ են խաղում և հաղթում",-ասել է Ստոյիչկովը, ով 1992 թվականին "Ուեմբլիում" Պեպ Գվարդիոլայի հետ հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր գավաթը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: mu | Rating: 3.7/3
Total comments: 0