Home » 2011 » Մայիս » 23 » Անչելոտտին հեռացավ
01:08
Անչելոտտին հեռացավ
Իտալացի ֆուտբոլային հանրահայտ մասնագետ Կառլո Անչելոտտին հեռացավ "Չելսիի" գլխավոր մարզչի պաշտոնից. այս մասին հաղորդում են անգլիական գրեթե բոլոր ԶԼՄ-ները: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը 38-րդ տուրի հանդիպումից հետո, որտեղ "Չելսին" մրցակցի հարկի տակ պարտվեց ոչ շատ ուժեղ "Էվերտոնին", հայտարարեց իտալացու հեռանալու մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Անչելոտտին "Չելսիի" ղեկին անցավ 2009թ.-ի ամռանը: Իտալացու ղեկավարության օրոք "Չելսին" անցկացրած 108 խաղերում տարավ 67 հաղթանակ, խաղաց 20 ոչ-ոքի և կրեց 21 պարտություն: Նա նաև անցած մրցաշրջանում թիմի հետ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը:
Նշենք, որ "Չելսիում" Կառլո Անչելոտտին իր մարզչական կարիերայի ընթացքում ունեցավ ամենալավ արդյունքը:
Սակայն, երկու տարի անընդմեջ տարօրինակ հանդիպումների շարքը "Չեմպիոնների լիգայում" և մեկ տարի "Չելսիի" նվաճումների բացակայությունը վերջ դրեց Անչելոտիի Լոնդոնյան կարիերային :
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0