Home » 2011 » Մայիս » 23 » Շահինը` "Բունդեսլիգայի" 2010/11թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
20:37
Շահինը` "Բունդեսլիգայի" 2010/11թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Բրիտանական հանրահայտ AP լրատվական գործակալությունը տեղեկացնում է, Դորտմունդի "Բորուսիայի" արդեն նախկին ֆուտբոլիստ թուրք Նուրի Շահինը ճանաչվել է "Բունդեսլիգայի" 2010/11թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ թուրք կիսապաշտպանը դորտմունդցիների կազմում դարձավ Գերմանիայի չեմպիոն:
Շահինը հավաքել է քվեարկողների 46.1 տոկոս ձայները:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել "Բորուսիայի" ևս մեկ խաղացող` Մարիո Գյոտցեն, իսկ երրորդ ամենաշատ ձայները հավաքել է Արտուրո Վիդալը "Բայերից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0