Home » 2011 » Մայիս » 23 » Կրույֆ. "Մոուրինյոն վատ օրինակ է երեխաների համար"
21:07
Կրույֆ. "Մոուրինյոն վատ օրինակ է երեխաների համար"
Կատալոնական "Բարսելոնա" ակումբի պատվավոր նախագահ հոլանդացի Յոհան Կրույֆը հերթական անգամ քննադատել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին` անհարիր պահվածք դրսևորելու համար: Կրույֆի խոսքերը մեջբերում է իսպանական Marca պարբերականը. "Մոուրինյոն, որպես մարզիչ արդեն շատ նվաճումների է հասել, բայց դա մետաղադրամի միայն մի կողմն է: Նա իր թիմի առաջնորդն է բոլոր իմաստներով: Բայց ինձ միանշանակ դուր չի գալիս հանրության մեջ նրա պահվածքը: Այստեղ գլխավորն այն չէ, թե նա ինչ է ասում, այլ այն, թե ինչպես է դա կատարվում: Միանշանակ նա վատ օրինակ է երեխաների համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 3