Home » 2011 » Մայիս » 24 » Ագուերո. "Ես որոշել եմ հեռանալ"
12:40
Ագուերո. "Ես որոշել եմ հեռանալ"
Արգենտինացի երիտասարդ հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն վերջնականապես որոշել է այս ամառ հեռանալ Մադրիդի "Ատլետիկոյից": Այդ որոշման մասին ֆուտբոլիստը հայտնել է twitter.com սոցիալական մինի բլոգի իր էջում, ակումբի ղեկավարների հետ հանդիպումից հետո:
"Ես հայտնել եմ իմ ցանկությունը "Ատլետիկոյից" հեռանալու մասին: Ես խնդրեցի նրանց ընդունել այլ ակումբներից ստացվող առաջարկները:
Ես շուտով 23 տարեկան կդառնամ, և ինձ համար դեռ ամեն ինչ առջևում է: Կարող եմ հաստատ ասել, որ իմ հեռանալը կապված չէ ֆինանսական խնդիրների հետ: Ես գնահատում եմ թիմի` ինձ ամեն կերպ բաց չթողնելու ցանկությունը: Այս որոշումը ես կայացրել էի դեռ անցած տարի: Այն ժամանակ ես երկարաձգեցի իմ պայմանագրը թիմի հետ` շնորհակալություն հայտնելով նրանց: Սակայն դրա փոխարեն ղեկավարության կողմից ես ստացա համաձայնություն, չխառնվել 2011թ.-ին իմ հեռանալու որոշումներին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 3