Home » 2011 » Մայիս » 24 » Դանի Ալվես. "Մանչեսթերն" առանց Ռոնալդուի ավելի վտանգավոր է դարձել"
12:57
Դանի Ալվես. "Մանչեսթերն" առանց Ռոնալդուի ավելի վտանգավոր է դարձել"
Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղից առաջ հարգանքի խոսքեր է հղել հակառակորդի հասցեին: Բրազիլացու խոսքերը մեջբերում է AP լրատվական գործակալության մարզական ծառայությունը:
"Կարծում եմ, որ Քրիշտիանուի` Մադրիդի "Ռեալ" տեղափոխվելուց հետո "Մանչեսթեր Յունայթեդն" ավելի անկանխատեսելի թիմ է դարձել: Հիմա բոլորը կարող են տեսնել, թե ինչ հավասարակշռված թիմ է կառուցել Ֆերգյուսոնը: Նրանք մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան 2 տարի առաջ էր: Նրանք դաշտի յուրաքանչյուր գծում վտանգավոր են և ունեն գերազանց ֆուտբոլիստներ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 1