Home » 2011 » Մայիս » 24 » Մոուրինյո. "Պետք է վերականգնել սպորտի սկզբունքները, որոնք մոռացվել են ֆուտբոլում"
19:03
Մոուրինյո. "Պետք է վերականգնել սպորտի սկզբունքները, որոնք մոռացվել են ֆուտբոլում"
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին իրենց աջակցության համար ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է թիմի պաշտոնական կայքը. "Մրցաշրջանը մոտեցավ ավարտին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել "Ռեալի" երկրպագուներին իրենց աջակցության համար: Մենք այս տարի մեծ աշխատանք ենք կատարել, իսկ այդ աշխատանքի վերլուծությունը թողնում ենք ձեզ:
Ես իմ դիմումն ուզում եմ ավարտել մի պարզ ցանկությամբ, որի իմաստը կայանում է նրանում, որ հաջորդ մրցաշրջանում մենք վերականգնենք որոշակի արժեքներ, որը ոչ ոք չպետք է մոռանա, չնայած որ որոշ պրոֆեսիոնալներ և ֆուտբոլային աշխարհի հաստատություններ արդեն մոռացվել են: Արդար խաղը, հարգանքը մրցակիցներին և հանդուրժողականությունը չպետք է միայն խոսքեր լինեն: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել մեր հույսն ու ցանկությունը, մյուս մրցաշրջանում վերականգնելու սպորտի հիմնարար սկզբունքները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 565 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0