Home » 2011 » Մայիս » 24 » Բոլտ. "Մանչեսթերը" կհաղթի 2-1 հաշվով"
20:43
Բոլտ. "Մանչեսթերը" կհաղթի 2-1 հաշվով"
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, արագավազորդ Ուսեյն Բոլտը մայիսի 28-ին կայցելի "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղին, որը կկայանա Լոնդոնի "Ուեմբլի" հանրահայտ մարզադաշտում, որտեղ կհանդիպեն "Մանչեսթեր Յունայթեդը" և "Բարսելոնան": Յամայկացին, ով "Մանչեսթեր Յունայթեդի" մոլի երկրպագուն է, վստահություն է հայտնել, որ Ալեքս Ֆերգյուսոնի թիմը կհաղթի 2-1 հաշվով: Բոլտի խոսքերը մեջբերում է AP բրիտանական լրատվական գործակալությունը. "Բոլորը գիտեն, որ ես վաղուց եմ երկրպագում "Յունայթեդին": Կարծում եմ` կհաղթի անգլիական ակուբը 2-1 հաշվով":
 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 3