Home » 2011 » Մայիս » 25 » Վիդիչ. "Պատրաստ ենք "Բարսելոնայի" խաղացողների կողմից սադրանքներին"
18:52
Վիդիչ. "Պատրաստ ենք "Բարսելոնայի" խաղացողների կողմից սադրանքներին"
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" այս տարվա հաղթող "Մանչեսթեր Յունայթեդի" սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը Goal.com կայքին տված իր հարցազրույցում ասել է, որ իրենք չեն վախենում "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղից առաջ "Բարսելոնայի" խաղացողների կողմից հնարավոր սադրանքներից. "Ակնհայտ է, որ "Բարսայի" և մեր ֆուտբոլիստների մտածելակերպը տարբերվում են իրարից: Մենք պետք է շատ ուշադիր լինենք: Նրանց գործողություններին հարմարվելն այդքան էլ դժվար խնդիր չէ: Ես գիտեմ, որ նրանք խաղի ընթացքում և տարբեր դրվագներում պետք է վիճեն ավելին, քան անհրաժեշտ է: Չնայած, կարծում եմ խաղը կդատի աշխարհի լավագույն մրցավարը, և նա պետք է հաղթահարի այդ արգելքը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 579 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0