Home » 2011 » Մայիս » 26 » "Սիթին" Ադեբայորի հարցով պատրաստ է զիջումների գնալ
14:38
"Սիթին" Ադեբայորի հարցով պատրաստ է զիջումների գնալ
Իսպանական հայտնի Marca պարբերականը տեղեկացնում է, որ "Մանչեսթեր Սիթին" համաձայն է զիջումների գնալ իրեն պատկանող տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորի "Ռեալ" տեղափոխվելու հարցում: Թիմերի միջև կնքված պայմանագրում նշված է, որ մադրիդցիներն ամռանը կարող են ձեռք բերել հարձակվողին 17 մլն եվրոի դիմաց, սակայն "Քաղաքայինները" պատրաստ են գինն իջեցնել երկու անգամ:
Այդ որոշումն ունի մի քանի պատճառներ: Առաջինը, գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի վստահում Ադեբայորին, ով խնդիրներ ունի նաև "Սիթիի" մի շարք ֆուտբոլիստների հետ: Երկրորդ, մանչեսթերյան ակումբը հարձակվողին վաճառելով ստիպված չի լինի մոտոկա 3 տարում նրան վճարել 42 մլն եվրո որպես աշխատավարձ: Ադեբայորը անգլիական ակումբում իր պայմանագրի համաձայն ստանում է տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ:
Միակ խնդիրը, որ կարող է ծագել "Ռեալի" մոտ Ադեբայորի հետ համաձայնության գալու ժամանակ` խաղացողի ֆինանսական պահանջներն են: Մադրիդում նրան առաջարկում են աշխատավարձ, որը 2 անգամ պակաս է, քան նա ստանում էր "Մանչեսթեր Սիթիում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0