Home » 2011 » Մայիս » 26 » Մեսսի. "Ավելորդ ճնշվածություն չեմ զգում եզրափակչից առաջ"
14:56
Մեսսի. "Ավելորդ ճնշվածություն չեմ զգում եզրափակչից առաջ"
Իսպանական "Բարսելոնայի" արգենտինացի 23-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին անգլիացի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշել է, որ շատ հանգիստ է տրամադրվում "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղին, ինչպես նաև ասել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացու խոսքերը մեջբերում է BBC-ն. "Խաղալ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում` առավելություն է: Այսպիսի խաղից առաջ ես ոչ մի ավելորդ ճնշվածություն չեմ զգում: Ես սիրում եմ, երբ մարդիկ վայելում են իմ և իմ թիմի խաղը, և ինձ դուր է գալիս երկրպագուների համար նվաճել այսպիսի տիտղոսներ: Եթե անկեղծ լինեմ, ապա ասեմ, որ ես քիչ եմ ֆուտբոլ նայում, բայց գիտեմ, որ "Յունայթեդը" ուժեղ թիմ է: Համոզված չեմ, որ նրանք թույլ կողմեր ունեն, որովհետև նրանք շատ ուժեղ, ֆիզիկապես լավ պատրաստված և արդյունավետ թիմ են:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես չեմ պատրաստվում հեռանալ Կատալոնիայից: Բայցև ֆուտբոլում երբեք չես իմանա ինչ է սպասվում քեզ ապագայում: Հիմա դու այստեղ ես, իսկ երկու տարի հետո քեզ վաճառում են: Սակայն ես առայժմ ցանկանում եմ միշտ խաղալ "Բարսայում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0