Home » 2011 » Մայիս » 26 » Էլմանդերը կարիերան կշարունակի "Գալաթասարայում"
15:31
Էլմանդերը կարիերան կշարունակի "Գալաթասարայում"
Բրիտանական AP լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ անգլիական "Բոլթոնի" 29-ամյա շվեդ հարձակվող Յոհան Էլմանդերը հեռանում է "Պրեմիեր լիգայից": Նա արդեն համաձայնության է եկել թուրքական "Գալաթասարայի" հետ և կարիերան կշարունակի Թուրքիայում:
Շվեդ հարձակվողը "Բոլթոն" էր տեղափոխվել 2008թ.-ին ֆրանսիական "Թուլուզից" 10 մլն ֆունտի դիմաց: Ըստ Էլմանդերի, ժամանակն էր ինչ-որ բան փոխել, և նա որոշել է հեռանալ Անգլիայից: Նշենք, որ հարձակվողը լքում է ակումբն ազատ խաղացողի կարգավիճակում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0