Home » 2011 » Մայիս » 27 » Կալդերոն. "Մոուրինյոյին նմանեցնում եմ Հիտլերին"
18:49
Կալդերոն. "Մոուրինյոյին նմանեցնում եմ Հիտլերին"
Մադրիդի "Ռեալի" նախկին նախագահ Ռամոն Կալդերոնն "Արքայական" ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ և հայտարարել, որ մադրիդցիների ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը լիովին կորցրել է ակումբի վերահսկողությունը` այն հանձնելով Մոուրինյոյին: Էքս-նախագահի Ona FM ռադիոյին տված հարցազրույցից պատառիկներ է մեջբերել AS պարբերականը. "Մոուրինյոն պատերազմում էր Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում, իսկ հիմա նաև Իսպանիայում: Նա խորանում է ամեն հարցում, և ասում այն, ինչ մյուսները չեն համարձակվում ասել: Պետք է հիշել, որ շատերը Հիտլերին աջակցում և ողջունում էին, բայց հետագայում նրանք ավելի շատ տառապեցին նրանից: Բոլորը համաձայն էին նրա հետ և Հիտլերը խոսում էր նրանց կողմից, բայց Ադոլֆի խոսքերն ավելի համարձակ էին, քան բոլորն ակնկալում էին: Նույնը հիմա անում է պորտուգալացին:
Ֆլորենտինո Պերեսը բոլոր իրավիճակներում ծիծաղ է առաջացնում: Նա կարծես դիակ լինի, ով դագաղ է փնտրում: Ներկայումս կարելի է ասել, որ "Ռեալի" նախագահը Ժոզե Մոուրինյոն է: Սա առաջին դեպքն է ֆուտբոլում, երբ մարզիչը հեռացնում է սպորտային տնօրենին: Մոուրինյոն ոչ մի հարցում պատասխան չի տալիս նախագահին: Ես միայն կասեմ, որ դա նախագահին վայել պահվածք չէ, և Պերեսն իր հիմար որոշումներով կորցրել է ակումբի վերահսկողությունը":
Կալդերոնն այսպես է մեկնաբանել "Ռեալի" սպորտային տնօրեն Վալդանոյի հեռացումը, ով, ըստ Կալդերոնի, Պերեսի կողմից այդ որոշումն ընդունվել է Մոուրինյոյի հրամանով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 641 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 6