Home » 2011 » Մայիս » 28 » Անգլո-իսպանական պայքար անգլիական հողում. ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵԶՐԱՓԱԿԻՉ. ՄԱՍ 3
08:13
Անգլո-իսպանական պայքար անգլիական հողում. ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵԶՐԱՓԱԿԻՉ. ՄԱՍ 3
Այսօր Երևանի ժամանակով 23:45-ին Լոնդոնի "Ուեմբլի" մարզադաշտում ֆուտբոլային տոն է լինելու, տոն, որի համար ֆուտբոլասերները սպասում են շուրջ մեկ տարի: Դեռևս անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած "Չեմպիոնների լիգայի" հերթական խաղարկությունը մոտենում է իր հանգուցալուծմանը:
Այս տարի, ինչպես եղավ նաև 2009թ.-ին, խաղարկության եզրափակիչ են դուրս եկել կատալոնական "Բարսելոնան" և անգլիական "Մանչթեսթեր Յունայթեդը": Թիմեր, որոնց մասին հարկավոր չէ շատ խոսել կամ էլ պատմել: Մինչ խաղի մեկնարկը հաշված ժամեր են մնացել, սակայն դեռ ամեն բան հայտնի ու բացահայտ չէ. թե՞ ինչ տակտիկա կնախընտրի Սըր Ալեքսը, թե՞ ովքեր կհայտնվեն երկու թիմերի մեկնարկային կազմերում, թե՞ ինչ կերպ կընթանա հանդիպումը... սրանք հարցեր են, որոնց դժվարանում ենք հարյուրտոկոսանոց վստահությամբ պատասխաններ տալուց:
Ամենայն հավանականությամբ "Յունայթեդը" կխաղա խորքից. կիրառելով ուժեղ պրեսինգ և միտված լինելով արագ հակագրոհներ ու գրոհներ կազմակերպել` Սըր Ալեքսը հաստատ կօգտագործի Չժի-Սուն Պակին, իսկ երկու սրընթացք "ֆերարիներից"` Անտոնիո Վալենսիայից և Լուիշ Նանիից, Ֆերգին պետք է ընտրություն կատարի: Այս խաղացողներին դժվար թե կանգնեցնեն Ալվեշն ու Պույոլը, ովքեր հավանաբար կպաշտպանեն Գվարդիոլայի թիմի պաշտպանության թևերը: "Յունայթեդը" կարծես թե չունի շատ լուրջ կորուստներ. հանդիպմանը կարող են մասնակցել թիմի բոլոր առանցքային խաղացողները:
Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան" էլ իր հերթին կփորձի ճնշում գործադրել մրցակցի խաղացողների վրա` ստիպելով նրանց անընդհատ խախտումներ կատարել: Եթե կատալանները որոշեն այս խաղում էլ խաղալ այնպես, ինչ կերպ խաղացին կիսաեզրափակչում, ապա հանգիստ կարելի է ասել, որ հնարավոր է մենք ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ տեսնենք, թե ինչպես է ֆուտբոլիստը լքում խաղադաշտը` երկու դեղին քարտ վաստակելով միմիայն սիմուլյացիայի և ավելորդ կրքեր հրահրելու մեջ մեղադրվելով: Գվարդիոլան էլ կարծես թե խնդիրներ չունի հիմնական կազմի հետ, թեև դեռևս անհասկանալի է, թե ինչպիսի մարզավիճակում է գտնվում թիմի առաջատար Լեո Մեսսին, ով շուրջ երկու շաբաթ խաղային պրակտիկա չի ունեցել, այլ հանգստացել է: Ամենայն հավանականությամբ "Բարսելոնան" կփորձի խաղային ոչ թե թիմային մոդել կիրառել, ինչն իր մոտ ուղղակի հոյակապ է ստացվում, այլ մի նոր բան, որն անակնկալի կբերի բազմահմուտ Ֆերգյուսոնին:
Այս խաղը յուրատեսակ մենամարտների թատերաբեմ կլինի.  ո՞վ է լինելու լավագույնը` Վան դեր Սար, թե՞ Վալդես, Պիկե, թե՞ Վիդիչ, Էվրա, թե՞ Ալվեշ, Քարիկ, թե՞ Բուսկետս, Մեսսի, թե՞ Ռունի, Չիչարիտո, թե՞ Վիլյա, Չավի, թե՞ Սքոուլզ, Վալենսիա, թե՞ Պեդրո... և այսպես շարունակ:
Կարելի է վստահորեն ասել, որ այս խաղում մեծամասնականով ֆավորիտ չկա. թե "Յունայթեդը", թե "Բարսելոնան" հավասարազոր մրցակիցներ են, թեև միջազգային բուքմեյքերները հաղթողի ռեալ ֆավորիտ են համարում կատալոնական ակումբին:
Թիմերի հավանական կազմեր.
"Բարսելոնա"` Վալդես - Ալվեշ, Պիկե, Աբիդալ, Պույոլ - Բուսկետս, Ինյեստա, Չավի - Մեսսի, Վիլյա, Պեդրո (4-1-2-3 խաղային տակտիկան արդեն Գվարդիոլայի թիմի խաղային հաղթաթուղթն է դարձել վերջին մի քանի տարիների ընթացքում)
"Մանչեսթեր Յունայթեդ"` Վան դե Սար - Ֆաբիո, Վիդիչ, Ֆերդինանդ, Էվրա - Քարիկ, Գիգգս, Վալենսիա, Պակ - Ռունի Էրնանդես
Միջազգային բուքմեյքերները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Բարսելոնայի" հաղթանակ` 2.00, "Յունայթեդի" հաղթանակ` 3.75, խաղի հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի 3.40 գործակից:
Մեր կանխատեսումը. դժվար է կանխատեսել եզրափակչի հանդիպման ելքը, սակայն մենք կփորձենք խաղի հաշիվը գուշակել: Onlyfootball.ucoz.com կայքի երիտասարդների կարծիքով խաղը կավարտվի 2-1 հաշվով, թե ո՞վ կհաղթի, կարծում ենք դեռևս պարզ չէ ոչ այս ակումբների երկրպագուների համար:
Կհաղթի Մեսսին, թե՞ Ռունին... Կարելի է քննարկում ծավալել ստորև... միայն թե եղեք օբյեկտիվ ու անաչառ 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 600 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 241 2 3 »
1-10 11-20 21-24