Home » 2011 » Մայիս » 29 » Ինչո՞վ էր զբաղված եզրայինը
14:35
Ինչո՞վ էր զբաղված եզրայինը
 Հանրահայտ AS պարբերականն իր կայքում տեղակայել է նկար, որտեղ պարզ երևում է, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում "Մանչեսթեր Յունայթեդի" խփած միակ գնդակը խփվել է եզրային մրցավարի օգնությամբ: Երբ Ռունին դաշտի կենտրոնական մասից տեղափոխվեց մրցակցի տուգանային հրապարակ և պատ խաղարկեց Ռայան Գիգզի հետ, այդ ժամանակ ուելսցի վետերանն իրականում ավելի առաջ էր գտնվում "կապտանռնագույնների" ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալից: Բայց այդ դրվագը չտեսավ Կաշայիի գործընկերը, և Ռունիի հարվածից հետո խաղի հաշիվը հավասարվեց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1