Home » 2011 » Մայիս » 31 » Բերբատովի ապագան առայժմ մշուշոտ է, իսկ Ֆերգյուսոնը կմնա ևս 3 տարի
01:33
Բերբատովի ապագան առայժմ մշուշոտ է, իսկ Ֆերգյուսոնը կմնա ևս 3 տարի
 Վերջին օրերում բրիտանական թերթերի գլխավոր թեման դարձել է "Մանչեսթեր Յունայթեդի" բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը: Տարբեր թերթեր տարբեր կերպ են մեկնաբանում նրա ապագան: Այդ բուռն մեկնաբանությունների առիթը տվեց Ալեքս Ֆերգյուսոնը, ով "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղում ընդհանրապես չէր ընդգրկել Բերբատովին խաղացողների հայտացուցակում: Մարզիչը այդ խաղում պահեստային հարձակվող էր տեսել Մայքլ Օուենին, երբ անգլիացին "կարմիր սատանաների" հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկ անգամ, իսկ բուլղարացին համարվում է մրցաշրջանում թիմի ռմբարկուն: 
Ինչպես հայտնի է, Բերբատովը բազմիցս է նշել, որ ցանկանում է մնալ և կարիերան ավարտել "Յունայթեդում": Հարձակվողը հույս ունի, որ նրան կառաջարկեն նոր պայմանագիր ավելի բարելավված պայմաններով, բայց ինչպես հայտնում է The Independent թերթը, անգլիական ակումբը չի շտապում բուլղար հարձակվողի ներկայիս պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով:
Մյուս անգլիական ԶԼՄ-ները ավելի վճռական են տրամադրված այս հարցում: Օրինակ, The Sun և Daily Star պարբերականները նշում են, որ Բերբատովը որոշել է արագացնել իր հեռանալու գործընթացը, իսկ ահա Daily Mirror պարբերականը հայտնում է, որ "Յունայթեդը" կարող է օգտագործել Բերբատովին "Տոտենհեմի" հենակետային Լուկա Մոդրիչի հետ փոխանակման համար:
Մյուս կողմից, ինչպես հայտնում է The Times շաբաթաթերթը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ակումբի ղեկավարներին խոստացել է մնալ ևս 3 տարի: Այդ մնացած 3 տարիների ընթացքում շոտլանդացի մասնագետը հույս է հայտնել իր թիմի հետ հերթական անգամ նվաճել "Չեմպիոնների գավաթը", որի նվաճումը "մանկունիացիների" համար վերջին տարիներին դարձել է մի փոքր դժվարլուծելի խնդիր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0