Home » 2011 » Մայիս » 31 » Ամաուրի. "Կցանկանայի վերադառնալ "Յուվենթուս"
14:46
Ամաուրի. "Կցանկանայի վերադառնալ "Յուվենթուս"
 Բրազիլական ծագումով իտալացի հարձակվող Ամաուրին Sportmediaset կայքին տված հարցազրույցի ժամանակ հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ. "Այո, ես կուզեի վերադառնալ "Բիանկոներիների" շարքերը, բայց առայժմ ես ղեկավարներից ոչ մեկի հետ չեմ զրուցել: Կոնտեի ֆուտբոլային փիլիսոփայությունն ինձ դուր է գալիս: Նա կարող է թիմին ստիպել գեղեցիկ խաղ ցուցադրել, և, ի դեպ, ես հիացած եմ "Յուվենթուսով": Ես ցանկանում եմ դառնալ թիմի մի մասը, որը շուտով բարձունքների կհասնի":
Հիշեցնենք, որ Ամաուրին պատկանում է "Յուվենթուսին", բայց ներկայումս վարձավճարով հանդես է գալիս "Պարմայում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0