Home » 2011 » Հունիս » 2 » Հիգուայինը տրանսֆերի է հանվել
12:50
Հիգուայինը տրանսֆերի է հանվել
 Իսպանական El Mundo Deportivo հայտնի պարբերականի հավաստիացմամբ` Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշում են կայացրել տրանսֆերի հանել թիմի արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինին: Ակումբը հայտնել է նաև նրա համար պահանջվող գումարը, որը կազմում է շուրջ 15 մլն եվրո:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի ընթացքում 23-ամյա հարձակվողը վնասվածքների պատճառով խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 17 անգամ և դարձել է 10 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 3