Home » 2011 » Հունիս » 2 » Ագուերո. "Ուզում եմ նվաճել ոսկե գնդակը"
16:44
Ագուերո. "Ուզում եմ նվաճել ոսկե գնդակը"
 Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն այսօր նշում է իր ծննդյան 23-ամյակը, և հավանաբար "Ատլետիկոյի" կազմում նա վերջին անգամ է նշում իր ծննդյան օրը: Կունն իրեն բավարարված է զգում թիմի հետ իր ձեռք բերածով, որն իրեն դարձրեց աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը, բայց նա ուզում է ավելին` շատ մոտ ապագայում նվաճել բաղձալի "Ոսկե գնդակը": 
"Ատլետիկոյի" ղեկավարությունը նրան բաց թողնելու որոշումն ընդունելու ժամանակ հաշվի է առել նաև այդ փաստը, որ Ագուերոն մեծ նվաճումների հասնելու համար պետք է խաղա ավելի բարձր վարկանիշ ունեցող ակումբում: 
Ագուերոն համարում է, որ իր նպատակներին հասնելու համար նա պետք է խաղա Մեսսիի, Ռոնալդուի և Ռունիի կարգի խաղացողների կողքին: Կունը ուզում է խաղալ այնպիսի ակումբում, որն իրեն կարող է երաշխավորել շատ մրցանակներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0