Home » 2011 » Հունիս » 2 » Վան Պերսի. "Ուղղակի լռեք ու ֆուտբոլ խաղացեք"
19:19
Վան Պերսի. "Ուղղակի լռեք ու ֆուտբոլ խաղացեք"
 Լոնդոնի "Արսենալի" և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին շատ անսպասելիորեն իր դժգոհությունն է հայտնել իսպանացի ֆուտբոլիստներից և "Չելսիի" խաղացողներից: Հարձակվողը նրանց մեղադրում է մրցավարի վրա ճնշում գործադրելու և ոչ սպորտային, անհարիր պահվածքի համար: Պերսին այդ հայտարարությամբ հանդես է եկել Sport 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: 
 "Իսպանացի ֆուտբոլիստներն անընդհատ ճնշում են գործադրում մրցավարի վրա՝ ձգտելով հակառակորդի համար զգուշացում վաստակել: Դրանով նրանք վնաս են հասցնում իրենց "գործընկերներին", իսկ այդպիսի պահվածքն ուղղակիորեն ինձ զայրացնում է: Մարդիկ, ովքեր խաղադաշտից կամ հեռուստաէկրանների առջև հետևում են խաղին, չեն կարող հանդուրժել նման պահվածքը: Եթե դուք ուզում եք քննադատությունների մի ամբողջ շարան լսել, ապա գնացեք հացի խանութ, որտեղ նույնպես մարդիկ միշտ ինչ-որ բանից դժգոհ են: "Չելսիի" խաղացողները նույնպես միշտ նվնվում են: Ես անկեղծ չեմ կարողանում նրանց հասկանալ: Բոլոր խաղացողներին մի մեծ խորհուրդ. ուղղակի լռեք և ֆուտբոլ խաղացեք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 2