Home » 2011 » Հունիս » 5 » Կառլոս Տևես. "Իմ ճակատագիրն իմ ձեռքերում է"
16:31
Կառլոս Տևես. "Իմ ճակատագիրն իմ ձեռքերում է"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի ավագ Կառլոս Տևեսը խոստովանել է, որ ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրն իրեն թույլ է տվել ինքնուրույն որոշում կայացնել իր ապագայի հարցի շուրջ` մնալ թիմում, թե հեռանալ: Մայիս ամսին Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում հաղթելուց հետո "քաղաքայինները" նոր առաջարկով դիմեցին արգենտինացուն, սակայն Տևեսը դեռևս չի շտապում որոշում կայացնել իր մնալու մասին: Կառլոսի հարցազրույցը մեջբերում է News of the World պարբերականը. "Շեյխ Մանսուրը շատ զոհողությունների է գնացել ինձ "Սիթիում" պահելու համար, և եթե ես որոշեմ մնալ, ապա դա կանեմ միայն նրա համար: Նա ինձ բերեց այստեղ և չի ուզում ինձ կորցնել, բայց միևնույն ժամանակ նա ասաց ինձ, որ ես կարող եմ վարվեմ այնպես, ինչպես ցանկանամ, միայն թե երջանիկ լինեմ: Նա ինձ ասաց. "Եթե ուզում ես հեռանալ, խնդրեմ": Ոչ մի կոնկրետ ժամկետ նշված չէ, և ես կարող եմ դա անել ցանկացած ժամանակ: Դեկտեմբերին ակումբն ինձ նոր պայմանագիր առաջարկեց, բայց ես չստորագրեցի: Մրցաշրջանի ավարտին նրանք նորից ինձ դիմեցին նույն հարցով, բայց տվյալ պահին չգիտեմ կստորագրեմ, թե ոչ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0